Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Արմեն Մուրադյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ ԱՆ. Արմեն Մուրադյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ առողջապահության  նախարար  Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսեց Վարդենիսից: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացավ կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը և մասնագետներով ապահովվածությանը:


Վիրահատարանում Արմեն Մուրադյանին ներկայացվեցին իրականացվող վիրահատությունների ծավալը և հետվիրահատական բուժման կազմակերպումը:  Հիվանդասենյակներում նախարարը զրուցեց հիվանդների  հետ:


Թեև հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես նաև նյութատեխնիկական հագեցվածության բարելավման խիստ անհրաժեշտություն:


Նշենք, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը սպասարկում է ավելի քան 47000 բնակչի:


Վարդենիսում նախարարն այցելեց նաև կայազորային զինվորական հոսպիտալ: Նա ծանոթացավ շենքային և տեխնիկական պայմաններին, զրուցեց բուժում ստացող զինվորների հետ, հետաքրքվեց նրանց բուժման ընթացքով:


Արմեն Մուրադյանն ուշադրություն դարձրեց նաև հաստատության լաբորատոր գործիքային հագեցվածությանը:


Մարտունու բժշկական կենտրոնում ևս նախարարը կարևորեց վիրաբուժական և վերակենդանացման ծառայությունների պատրաստվածությունը, ծանոթացավ կադրային և տեխնիկական հնարավորություններին: Նա նշեց, որ հաջողության գրավականը աշխատանքի և ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումն է: Մասնավորապես, նախարարը հորդորեց առաջնորդվել առողջապահության նախարարության մասնագետների կողմից վերջերս մշակված աշխատավարձի ձևավորման չափորոշիչներով:


Ի պատասխան առաջնային օղակի բժիշկների աշխատավարձի բարձրացման առթիվ շնորհակալական խոսքի` Արմեն Մուրադյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման խնդիրը քաղաքական կարևոր նշանակություն ունի, և  որն իրականություն դարձավ կառավարության կամքի և ջանքերի շնորհիվ: Առողջապահության նախարարությունն էլ, ըստ Արմեն Մուրադյանի, քայլեր ձեռնարկեց, որպեսզի աշխատավարձերի բարձրացումը զգալի լինի հենց առաջին ամսում:


«Մեր նպատակը ձեր օգնությամբ բնակչությանն առողջ պահելն է, ոչ թե հրվանդ բուժելը, պետք է հասնենք նրան, որ բնակիչը տարին գոնե մեկ անգամ այցելի պոլիկլինիկա անհրաժեշտ հետազոտություններ անցնելու համար»,- ընդգծեց առողջապահության գլխավոր կազմակերպիչը:
Նախարարը պատասխանեց նաև բուժանձնակազմին հետաքրքրող հարցերին:


Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելեց Մարտունու ծննդատուն: Այն վերանորոգվել է 1996 թվականին իտալացի բարերարների միջոցներով: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:


Իմունականխարգելման սենյակում ծանոթացավ պատվաստանյութերի պահպանման պայմաններին, այցելեց նորածիններին:


Գեղարքունիքի մարզ աշխատանքային հանդիպումները կեզրափակվեն Գավառի բժշկական կենտրոն, Սևանի հիվանդանոց և հոգեբուժարան այցերով:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ